Սերենա Ուիլյամսը շարունակում է մնալ աշխարհի առաջին ռակետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը  US Open մրցաշարի ավարտից հետո պահպանում է իր դիրքերը համաշխարհային ռեյտինգում: Դա արդեն պարզ դարձավ այն բանից հետո, երբ արդեն երրորդ շրջանում պարտություններ կրեցին ռումինուհի Սիմոնա Խալեպը (երկրորդ ռակետ) և չեխ Պետրա Կվիտովան (չորրորդ ռակետ), որոնք 1 շաբաթից կարող էին անցնել 32-ամյա ամերիկուհուն:

Ընդ որում, Ուիլյամս կրտսերը մոտ է այն բանին, որ առաջին տեղում երկար մնալու դեպքում զբաղեցնի չորրորդ հորիզոնականը: Շվեցարացի Մարտինա Հինգիսի մոտ այդ ցուցանիշը 209 շաբաթ է, իսկ Սերենայի մոտ՝ արդեն 205:

 




Լրահոս