«Բարսելոնա»-ին ժամանակ է պետք. Լուիս Էնրիկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն այսօր «Վիլյառեալ»-ի դեմ տեղի ունենալիք խաղից առաջ բարձր է գնահատել մրցակցի պատրաստվածությունը: Մարզչի խոսքով, ակումբին դեռևս ժամանակ է պետք նոր մարզչին սովորելու համար: Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Էնրիկեն 2 տարվա պայմանագիր կնքեց կատալոնական ակումբի հետ:

«Մենք մեկ շաբաթ մարզվելուց հետո լավ ենք պատրաստվել խաղին: Մրցակիցն ուժեղ է ու մեզ հայտնի: Նրանք լավ են նախապատրաստվել, այնպես որ խաղը հեշտ չի ստացվելու: Ներկա դրությամբ ցանկացած խաղը փորձություն է մեզ համար: Բոլորին էլ ժամանակ է պետք նոր մարզչին սովորելու համար, սակայն ես այն չեմ խնդրում», – նշել է նա:

 




Լրահոս