ԽՆԱՅԵԼ ՀՅԴ-ԻՆ, ԲՀԿ-ԻՆ ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ»
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ՝ Հրազդան քաղաքում կայացած հանդիպման ժամանակ, իշխանություններին մեղադրեց սրբապղծության մեջ: Ըստ նրա՝ իշխանությունները պղծել են ամեն ինչ` եկեղեցին, մշակույթը, ճարտարապետությունը, Արցախյան ազատամարտն ու հերոսներին: Տեր-Պետրոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀԿ նախընտրական տեսանյութերում միշտ ցուցադրում են կադրեր Վազգեն Սարգսյանից: «Ուտելով Վազգենի գլուխը` հիմա նրանք Վազգենին դրոշակ են դարձրել»,-ասաց նա: Տեր-Պետրոսյանը հրապարակեց նաեւ ՀԱԿ նախընտրական կանոնները: Ըստ նրա` քննադատության թիրախ պետք է դարձնել ՀՀԿ-ին ու նրա կույրաղիքը հանդիսացող ՕԵԿ-ին, փոխարենը չպետք է հակաքարոզչություն իրականացնել ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու «Ժառանգության» դեմ, որոնց հետ նաեւ ընտրությունների վերահսկման միասնական շտաբ են ստեղծել ու պայքարելու են ընտրակեղծիքների դեմ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ