ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանյան փողոցներում

Քաղաքային իշխանությունները փայտահատների մի ողջ խումբ են հանել ծառերի ամառային էտը կազմակերպելու: Քաղաքապետարանի հաղորդագրությունում նշվում է, որ ավելորդ ճյուղերից շուրջ 22.000 ծառ է բեռնաթափվել: Կարելի է պատկերացնել, թե ինչ քանակությամբ փայտանյութ է առաջանալու մինչեւ հոկտեմբերի վերջ նախատեսվող էտումների արդյունքում: Քաղաքապետարանը, սակայն, չի նշում, թե ինչպես է վարվելու կուտակված փայտանյութի հետ:

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, սպառողը ապրանք գնելիս ինչպիսի՞ իրավունքներ ունի՝ կապված վաճառվող ապրանքի անվտանգության երաշխիքների հետ:

Լաուրա Իսրայելյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սպառողն իրավունք ունի պահանջել, որպեսզի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) օգտագործման, պահման, փոխադրման եւ օգտահանման սովորական պայմաններում անվտանգ լինի իր կյանքի, առողջության եւ գույքի նկատմամբ: Ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգության ապահովման պահանջները պարտադիր են եւ սահմանվում են օրենքով նախատեսված կարգով: Արտադրողը (կատարողը) պարտավոր է ապահովել ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը սահմանված ծառայության ժամկետի կամ ապրանքի (աշխատանքի) պիտանիության ժամկետի ընթացքում: Եթե արտադրողը (կատարողը) երկարատեւ օգտագործման համար նախատեսված ապրանքի (աշխատանքի) համար չի սահմանել ծառայության ժամկետ, ապա նա պարտավոր է ապահովել ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը՝ ապրանքը (աշխատանքը) սպառողին հանձնելու օրից սկսած՝ տասը տարվա ընթացքում: Ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը չապահովելու հետեւանքով սպառողի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման: Ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հետ վերցնելու հետ կապված՝ սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման արտադրողի (կատարողի) կողմից՝ լրիվ չափով:

ՀՀ շուկայի վերահսկողության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե օրենքը կա եւ այն որոշ չափով գործում է, բայց, ցավոք, քչերն են տեղյակ իրենց իրավունքներից: Մինչդեռ ցանկալի է որեւէ ապրանք գնելիս նախօրոք ծանոթանալ վերջինիս արտադրման պայմաններին, պիտանելիության ժամկետին, որակական հատկանիշներին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ պարտադիր դիմել համապատասխան մարմիններին:

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, երիտասարդ գիտնականների դպրոցի ավարտից հետո արդյոք անհրաժե՞շտ է ներկայացնել հաշվետվություններ, թե ոչ:

Միլենա Շահնազարյան (32 տարեկան, դասախոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երիտասարդ գիտնականների դպրոցի ավարտից հետո կազմակերպության ղեկավարը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում կոմիտե է ներկայացնում հաշվետվություն՝ համաձայն հավելվածի՝ կից ներկայացնելով կոմիտեի միջոցով տրամադրված ֆինանսական միջոցներով ձեռք բերված ապրանքների եւ ծառայությունների ծախսերը հավաստող փաստաթղթերի (հաշիվ ապրանքագրեր, հաշվիչ դրամարկղային կտրոններ, տեղեկանքներ եւ այլն) պատճենները:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետկան կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ երիտասարդ գիտնականների համար գործում են նոր ծրագրեր: Ավելացնենք, որ 2013-14 թվականների համար Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի բյուջեն կրկնապատկվել է՝ դառնալով 200 մլն դրամ, իսկ մոտ 500 երիտասարդ գիտնականներ ֆինանսական աջակցություն են ստացել:




Լրահոս