ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ սպանվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերը՝ Կարեն Եսայանը: Նրանց նշանադրությունը պետք է կայանար այսօր: Երեկ` առավոտյան, Եսայանը դուրս է եկել տնից եւ չի վերադարձել: Կեսօրին ընտանիքի անդամներն անհանգստացել եւ դիմել են ոստիկանության Գյումրու բաժին: Երեկոյան` ժամը 20-ի սահմաններում, ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ Կարեն Եսայանի դին՝ հրազենային վնասվածքներով: Մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: «Ժողովուրդ»-ի՝ Գյումրու թղթակիցը հայտնում է, որ Եսայանի հայրը ժամանակին եղել է մարզպետարանի աշխատակից, մոտ տասը տարի առաջ նրանք ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ՝ մշտական բնակության: Հետո վերադարձել է: Իսկ սպանության մասով շոշափվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդու անունը, որը, ըստ լուրերի, դեպքի վայրից դիմել է փախուստի: Նշենք, որ նախկին ոստիկանապետը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է գտնվում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի հետ: Իսկ քաղաքապետ Ղուկասյանը հայտնի ՀՀԿ-ական է:




Լրահոս