ՀՐԱՀԱՆԳՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, թիվ 4 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը վաճառել է ամուսնու հարազատներին պատկանող ամառանցքը, որպեսզի քարոզարշավ իրականացնի: Նրա խոսքով` գովազդային պաստառներ, բուկլետներ, շտաբների վարձակալման համար բավականին մեծ գումարներ են պետք: Սակայն թեկնածուն անհանգստացած է անհավասար պայքարից: «Իշխանությունները թափանցիկ, բաց ընտրություններից են խոսում, բայց նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգում է Արաբկիրի գործարարներին, պաշտոնյաներին, հորդորում, որ աշխատեն ՍԱՍ-ի Արտակի համար»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Սաթիկ Սեյրանյանը: Նրա կարծիքով`  հավասար պայմաններ պետք է լինեն, այլ ոչ թե վերեւից պարտադրվի մարդկանց կամքը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը Վիգեն Սարգսյանն է, որը ՀՀԿ համամասնական ընտրացուցակի 44 համարն է:




Լրահոս