Գերմանիայի իշխանությունները, մյուս երկրների հետ մեկտեղ, որոշում են կայացրել զենք մատակարարել քրդական «պեմշերգա» զինյալ խմբավորումներին, որոնք Իրաքի հյուսիսում պայքարում են «Իսլամական պետության» գրոհայինների դեմ:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով` քրդերը, ի թիվ այլոց, կստանան հրացաններ և հակատանկային համակարգեր:
Մոտ 4 հազար զինծառայող զենք կստանա սեպտեմբերի վերջին. հայտնել է Ֆոն դեր Լայենը:
Ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես էին եկել ԱՄՆ-ն, Իտալիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:
Գերմանիայի իշխանությունների ընդդիմախոսները մտավախություն ունեն, որ զենքը կարող է հայտնվել իսլամիստ-գրոհայինների ձեռքին. տեղեկացնում է BBC-ն: