Կիրակի երեկոյան ուկրաինական ռազմածովային ուժերի նավակներից մեկն Ազովի ծովում գնդակոծվել է ռուսական սահմանի մոտ:
Փրկարարաորոնողական աշխատանքների շնորհիվ հաջողվել է փրկել 8 սահմանապահի: Եվս 2 մարդու ճակատագիրն առայժմ անհայտ է:
Վիրավորված սահմանապահները տեղափոխվել են Մարիոպուլի հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, այնտեղ է տեղափոխվել 3 սահմանապահ:
Առավոտյան, բժիշկների խոսքով, ծառայակիցները սահմանապահներին առավոտյան արդեն տարել էին:
Ուկրաինայի սահմանապահ ծառայության մամլո քարտուղար Սերգեյ Աստախովը հայտնել է, որ նախնական վարկածներից մեկի համաձայն՝ նավակը գնդակոծվել է հրետանուց: Այժմ պարզվում է, թե կոնկրետ որտեղից է կատարվել ռմբակոծությունը: