«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ժամանակ առ ժամանակ անցկացվում են հետաքրքիր ակցիաներ, որոնք երբեմն իսկապես ստանում են հասարակական լուրջ արձագանք եւ դուրս գալիս վիրտուալ շրջանակներից` տեղափոխվելով փողոց:
Թերեւս ֆեյսբուքյան ամենահայտնի ակցիաներից մեկը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնությունն էր, որը ծնվեց «Ֆեյսբուք»-ում, ապա վերածվեց բազմամարդ բողոքի ակցիաների: Այս անգամ էլ, ապրիլի 24-ին ընդառաջ, մի խումբ ֆեյսբուքահայեր տարածել են հետեւյալ հայտարարությունը. «Ուշադրություն, ապրիլի 24-ին խնդրում ենք այցելեք www.google.com եւ փնտրեք «24+April+Armenian+Genocide», որպեսզի այդ օրն այս արտահայտությունը դառնա ամենափնտրվողը: Ակցիայի կազմակերպիչները կանխավ շնորհակալություն են հայտնում` խնդրելով հաղորդագրությունը փոխանցել բոլոր ընկերներին: Օգտատերերից մեկն էլ գրել է. «Ու ցանկալի է, որ գոնե 5-6 առաջին (հայկական) արդյունքներն այցելեք, որպեսզի դրանք դառնան ավելի վստահելի Գուգլի կողմից…»:
Ինչ խոսք, «Ժողովուրդ»-ը եւս միանում է այս նախաձեռնությանը եւ ողջ խմբագրակազմով ապրիլի 24-ին 5-6 անգամ google.com-ում կփնտրենք այս բառային կոմբինացիան` 24+April+Armenian+Genocide:
ԿՈՉ «ՖԵՅՍԲՈՒՔ»-ՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ