
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ժամանել է Յակուտսկ, երկուշաբթի կմասնակցի Չինաստան գնացող գազատարի բացման արարողությանը: Գազատարը նախատեսվում է գազամատակարարման բազմամիլիարդանոց ծրագրի իրականացման համար, որի մասին 30 տարով պայմանագիր են ստորագրել Ռուսաստանն ու Չինաստանը:
Մայիսի վերջին` Ուկրաինայի դեպքերի պատճառով Ռուսաստանի դեմ Եվրամիության կողմից պատժամիջոցներ սահմանելուց հետո, Մոսկվան Պեկինի հետ տարեկան 38 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագիր է ստորագրել:
Գործարքի մանրամասները, որին Ռուսաստանը ձգտում էր 10 տարի, չեն հրապարակվել, սակայն մասնագետների կողմից գնահատվել է 400 մլդ դոլար: