
Իսլանդիայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ՝ Բարդարբուրգա հրաբխի ժայթքելու սպառնալիքի պատճառով: Լավայի ժայթքումը շարունակվում է արդեն մի քանի օր: Հրաբուխը պատող սառցադաշտի հալման պատճառով այն սպառնում է մոտակա բնակելի վայրերին:
Ինչպես տեղեկացնում է Россия 24-ը, լավայի ժայթքումը սկսվել է մի քանի օր առաջ: Այժմ օդ են բարձրանում մոխրի շերտեր: Հալչող սառցաշերտի վտանգի պատճառով տարհանում են մոտակա գյուղերի բնակիչներին:
Մոխրի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակվել են ինքնաթիռների թռիչքները: Նշվում է նաև, որ մթնոլորտ արտանետվող մասնիկները կարող են շարքից հանել ինքնաթիռների շարժիչները: