7 ՕՐ` ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բանակն իրականում» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Սուրեն Կիրակոսյանը 30.06.2009-ից զորակոչվել է, սակայն, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության կողմից սահմանված կարգի համաձայն, Կիրակոսյանը պիտանի է ոչ շարային ծառայության եւ պետք է զորակոչվեր բուժվելուց հետո: Սակայն այդ կարգը չի պահպանվել, որի պատճառով տղան փորձել է ծառայությունից խուսափել: Դրա համար արդեն երկրորդ անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվում: 05.04.2012-ից Ս. Կիրակոսյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով նշանակել իր նկատմամբ համալիր բժշկական հետազոտություն: Նա այժմ գտնվում է Գորիսի ՔԿՀ-ում:




Լրահոս