
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին «Վիլյառեալ»-ի դեմ խաղում վնասվածք է ստացել. հայտնում է կատալոնացիների պաշտոնական կայքը:
Արգենտինացու մոտ ախտորոշվել է ազդրի մկանային վնասվածք: Արդեն վաղը ֆուտբոլիստը կանցնի լիակատար հետազոտություն, որից հետո էլ պարզ կլինեն վերականգնման ժամկետները:
Հիշեցնենք, որ Մեսսին մասնակցել է «Վիլյառեալ»-ի դեմ ամբողջ հանդիպմանը, որտեղ կատալոնական ակումբը հաղթանակ տարավ 1:0 հաշվով:
Վիլյառեալ- Բարսելոնա` 0:1
Գոլ` Ռամիրես` 82-րդ րոպե