
Սեպտեմբերի 1-ին, ժամը 10.00-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաստատել է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար, փակ` բեռնատար ավտոմեքենաների և կցորդների համար:
Նշենք, որ Ճանապարհահատվածը բաց է ժամը 07.00-ից մինչև 19.00: