Հովիկ Աբրահամյանը ջերմորեն շնորհավորում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որում ասված է. 

«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,

Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Հայ ժողովուրդն ուսումնատենչ ժողովուրդ է և իր պատմության բոլոր շրջափուլերում աչքի է ընկել կրթության և դպրոցի հանդեպ հատուկ վերաբերմունքով՝ այն համարելով ազգի գոյատևման հիմնական գրավականներից մեկը:

Կրթական համակարգը հասարակության և պետության հենարանն է, և վերջինիս կայացումը Հայաստանի Հանրապետության օրակարգի հիմնախնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես պահելու է իր ուշադրության կենտրոնում կրթական ոլորտի հետագա կատարելագործումը և շարունակական բարեփոխումները՝ առաջնահերթ համարելով գիտելիքով զինված և կրթված հասարակություն ունենալու անհրաժեշտությունը:

Կրկին շնորհավորելով բոլորիդ այս լուսավոր տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ»:




Լրահոս