«Ուկրաինացիները խափանեցին Պուտինի պլանները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայդանում ծավալված իրադարձությունները լուրջ հարված էին Պուտինի հավակնություններին, այդ պատճառով էլ նա նախաձեռնեց զինված հակամարտությունը Ուկրաինայի արևելքում: Այս մասին CNN-ի հետ զրույցում նշել է ամերիկյան հայտնի քաղաքական գործիչ և քաղաքագետ Զբիբնև Բժեզինցկին:

«Ոչ մի կասկած չկա առ այն, որ Ուկրաինայում կատարվածը լուրջ հարված է հանդիսացել նրա անձնական և միջազգային ամբիցիաներին, ավելի ստույգ՝ Խորհրդային Միության նման մի բան վերականգնելու ցանկությանը, որը կոչվում է Եվրասիական միություն, որում Ռուսաստանը իր համար կարևորագույմ երկիր հանդիսացող Ուկրաինայի, ինչպես նաև Բելառուսի և այլ նախկին խորհրդային երկրների աջակցությամբ դառնում է գերիշխող ուժ, ինչպես դա եղել է Ռուսական կայսրությունում և նույն ԽՍՀՄ-ում», – հայտարարել է Բժեզինսկին:

Ուկրաինայի որոշումը՝ չգնալ այդ ուղով, լուրջ խնդիրներ է ստեղծել Պուտինի ծրագրերի համար և օրինակ դարձել այլ երկրների համար, որոնք նախկինում չեն արտահայտվել Ռուսաստանից տարբերվող կարգավիճակի օգտին:

«Տեսեք, թե ինչ ցնցումներ են Ղազախստանում, Ուզբեկստանում: Մյուս կողմից կա Արևմուտքը: Ես կարծում եմ, որ մենք շատ դանդաղ ենք համոզում Պուտինին, որ նա չի կարող անցնել իր ընտրած ճանապարհով: Գտնում եմ, որ մենք ավելի շուտ պետք է գործի անցնեինք և ապահովեինք Ուկրաինային ավելի ակնհայտ օգնությամբ», – նշել է քաղաքագետը:




Լրահոս