Վարչական շրջանների ղեկավարներն այցելել են դպրոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները Գիտելիքի գրի և դպրության օրվա, ինչպես նաև ուսումնական նոր տարվա  կապակցությամբ այցելել են վարչական շրջաններում տեղակայված Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ:

Բոլոր կրթօջախներում տեղի են ունեցել ուստարվա մեկնարկն ու առաջին դասարանցիների մուտքն ազդարարարող բացօթյա տոնական միջոցառումներ, որոնց ընթացքում ընթերցվել է Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Վարչական շրջանների ղեկավարները շնորհավորել են աշակերտներին ու, հատկապես,  առաջին դասարանցիներին ու հորդորել լավ սովորել, որպեսզի հետագայում նաև դպրոցում ստացած գիտելիքները նպաստեն Հայաստանի Հանրապետության առաջընթացին:

Սեպտեմբերի 1-ի դրությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ է հաճախում 11260  առաջին դասարանցի:




Լրահոս