ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոկիոյի իննովացիայի ինստիտուտը հայտնել է բացառիկ շինության կառուցման ավարտի մասին, որի պատերը եւ տանիքը պատրաստված են արեգակնային մարտկոցների պանելներից: Ինստիտուտի հաղորդմամբ` դրա պատերը ծածկում են 4,5 հազար պանելներ: Նրանք կարող են մշակել 650 կՎտ էլեկտրաէներգիա, եւս 100 կՎտ ապահովում են մարտկոցները, որոնք տեղադրվել են տանիքին: Դա այդ տեսակի մեջ առաջին շինությունն է: Շենքն ունի վերգետնյա յոթ հարկ, եւս մեկ հարկ` ստորգետնյա: Այն նախատեսված է որպես լաբորատորիա` էներգիայի վերամշակված տեսակների ուսումնասիրության համար:




Լրահոս