Երեք երեխա զոհվել, ևս վեցը տուժել են անհայտ տղամարդու կողմից Չինաստանի դպրոցներից մեկում իրականացրած կոտորածի հետևանքով: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ողբերգությունը կատարվել է սեպտեմբերի 1-ին Շիյան քաղաքում:
Ոստիկանությունից հայտնել են, որ դպրոց է ներխուժել 40 տարեկանին մոտ մի տղամարդ: Նա դանակով վիրավորել է ութ երեխայի և մի մեծահասակի, հետո ինքնասպան եղել՝ թռչելով շենքի վերևի հարկից: Տեղի իշխանությունները դեպքի հետ կապված հետաքննություն են սկսել, տեղեկացնում է BBC-ին:
Ըստ որոշ տեղեկությունների, տղամարդը աշակերտուհիներից մեկի հայրն է: Նրա դստերը հրաժարվել էին դպրոց ընդունել, քանի որ նա չէր կատարել ամառային առաջադրանքը:
Reuters-ի տեղեկություններով, ստացված վնասվածքներից երեք երեխա հիվանդանոցի ճանապարհին մահացել են: Վիրավորվել է նաև ուսուցիչներից մեկը:
Չինական դպրոցներում նման դեպքերը հազվադեպ չեն: