![](https://armlur.am/wp-content/uploads/2014/09/steven-gerrard-136390928464703901-140608185950.jpg)
«Լիվերպուլ»-ի ավագ Ստիվեն Ջերարդը պատմել է հարձակվող Լուիս Սուարեսի` անգլիական ակումբից հեռանալու մասին:
«Ես մտածում էի, որ նա կմնա և մեզ հետ ևս մեկ մրցաշրջան կանցկացնի: Բայց երբ տեսա, որ նա կծեց Կյելինիի ուսը, հասկացա, որ նա այլևս չի վերադառնա, որ հենց այդպես նա ակնարկում է թիմից հեռանալու մասին, և որ մենք կկորցնենք մեր լավագույն ֆուտբոլիստին», – ասել է Ջերարդը:
Հիշեցնենք, որ այս ամառ Լուիս Սուարեսը «Լիվերպուլ»-ից տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»: