Դմիտրի Մեդվեդևն անձամբ կվերահսկի խանութների գները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը մտադիր է այցելել ռուսաստանյան խանութներ՝ այնտեղի գներն ու ապրանքատեսականին վերահսկելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, այս մասին հայտնել է վարչապետի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան:

Նրա խոսքով՝ Մեդվեդևի այցերը լինելու են պարբերական և չծրագրված:

Նման որոշում Դմիտրի Մեդվեդևը կայացրել է Կորենովսկա քաղաքի թիվ 18 դպրոցից վերադառնալու ճանապարհին՝ մտնելով խոշոր սուպերմարկետներից մեկը:

Խանութում վարչապետը շփվել է գնորդների հետ, որոնք պատմել են, որ այս խանութի գներն իրենց բավարարում են: Ինքը Մեդվեդևը նույնպես գոհ է մնացել ինչպես խանութի տեսականուց, որի մեծ մասը տեղական արտադրանք է եղել, այնպես էլ՝ գներից:




Լրահոս