Հակոբ Ինջիղուլյանի գտնվելու վայրը գաղտնի կպահվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով Ադրբեջանում հայտնված և օգոստոսի 26-ին գերությունից բաց թողնված գերի Հակոբ Ինջիղուլյանին 2 շաբաթից կտեղափոխեն երրորդ երկիր:

Ինչպես Armlur.am-ին տեղեկացրեց Ինջիղուլյանի եղբայրը` Հարությունը, այս պահին Հակոբը գտնվում է փախստականների համար նախատեսված ճամբարում (որի անունը նույնպես գաղտնի է պահվում), և իրենք կարողացել են կապ հաստատել նրա հետ:

«Քանի որ կամերա չկար Skype-ին, նրան տեսնել չկարողացանք, բայց ձայնը լսվում էր, տրամադրությունը բարձր էր: Կարևորը նա ապահով է և Ադրբեջանում չէ»,- ասաց Հարությունը` հավելելով, որ երկիրը, որտեղ այժմ գտնվում է Հակոբը, հրապարակել չեն կարող, քանի որ ադրբեջանական կողմը կարող է հետապնդել նրան:

Հակոբ Ինջիղուլյանի գտնվելու վայրն ու երրորդ երկիրը, ուր նա պետք է տեղափոխվի, գաղտնի կպահվեն`  ելնելով նրա անվտանգությունից:

Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը նախորդ տարվա օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հայտնվել էր հակառակորդի հետ սահմանից այն կողմ, իսկ այս տարվա օգոստոսի 26-ին նրան Բաքվից տեղափոխեցին Ժնև:




Լրահոս