Ապրիլի 12-ին երգչուհի Էմմին նշեց իր տարեդարձը: Նադեժդա Սարգսյանն աղջկա ծնունդը շնորհավորել էր առաջինն ու շատ հետաքրքիր ձեւով` «Ֆեյսբուք»-ի իր էջում թողնելով հետեւյալ գրառումը. «Ես մի քանի տարի առաջ խոսք տվեցի ամուսնուս, որ տիեզերագնացների օրը նվեր կանեմ` «COSMIC GIRL» նվիրելով իրեն: Ինձ թվում է, խոստումս կատարել եմ: Ապրիլի 12-ին` ժամը 13:05-ին, ծնվեց իմ եւ Դավիթի միակ ու անկրկնելի դուստր Էմմոչկաս: Էմմկա ջան, շնորհավորում եմ ծնունդդ, ցանկանում եմ Քեզ համբերություն, լինես ուժեղ Քո այդ փոքրիկ մարմնով, լինես միշտ այդպես համեստ, գեղեցիկ ժպիտդ միշտ դեմքիդ, գտնվես միշտ Աստծո օրհնանքի տակ: Պապայի աղջիկ, ցանկանում եմ Քեզ հեքիաթային երջանկություն: Աստված Քեզ պահապան միշտ լինի»: Էմմին էլ մայրիկի մաղթանքին պատասխանել է այս կերպ. «Պապայիս ու մամայիս եմ պարտական այս օրվա համար»:
ՇՆՈՐՀԱՎՈՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ