
Հայտնի իտալացի երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոն մասնակցել է Ice Bucket Challenge ակցիային:
Ինտերնետում ներկաայացված տեսանյութում Չելենտանոն՝ փողոցում նստած, կիթառը ձեռքին կատարում է իր երգերից մեկը: Այդ ընթացքում նրա շուրջ գտնվող անձնանցից մեկը դերասանի գլխին սառցե ջուր է լցրել:
Երգիչը շնորհակալություն է հայտնել իր գործընկեր Ջովանոտտիին, ով նրան հրավիրել է մասնակցելու «սառցե դույլին», և նշել, որ սա բարեգործություն կատարելու լավ առիթ է:
Իր հերթին Չելենտանոն «ձեռնոց է նետել» երգչուհի Մինային, իտալացի դերասան, հաղորդավար և երգիծաբան Տեո Տեոկոլիին, ինչպես նաև բելգիացի երիտասարդ կատարող Stromae-ին, ում արվեստը նա շատ է գնահատում: