Վ. Պուտինը հավանություն է տվել ԵվրԱզԷսին ՀՀ միանալու պայմանագրի ստորագրմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակահարմար է համարում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումը. տեղեկացնում է РИА Новости-ն:

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից:

Հուլիսի 10-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ Հայաստանի՝ ԵվրԱզԷսին անդամակցելու պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի վերջին:




Լրահոս