Գազալցակայանում պայթյունից տուժածը մահացավ. ո՞վ է պատասխանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից տեղեկացավ, որ այսօր՝ ժամը 10.02-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գազալցակայանում լիցքավորման ընթացքում տեղի ունեցած պայթյունից տուժած աշխատակիցը` Բաբկենը, վիրահատության ժամանակ մահացել է:

Հիշեցնենք, որ «Հայկ և Նորիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պայթել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազի բալոնը: 

Armlur.am-ը տեղեկացավ, որ պայթյունի պահին գազալցակայանում են եղել նաև տնօրեն Հրայր Սարիբեկյանը և մի քանի այլ աշխատակից: Նրանցից մեկը, ով խնդրեց իր անունը չհրապարակել, հայտնեց, որ Հրայր Սարիբեկյանն այս պահին այնպիսի վիճակում է, որ անգամ խոսել չի կարողանում:

«5 տարի այդ մարդու հետ սեղան ենք նստել, հաց ենք կիսել: Հիմա ոչ մեկին չենք կարա մեղադրենք. ի՞նչ ասենք` բալո՞նն ա մեղավոր, աշխատո՞ղը, թե՞ վարորդը: Փաստն էն ա, որ մեր ընկերն էլ չկա, մարդը մնացել ա վիրահատության տակ: Ում որ մեղավոր հանեն, ինքն էլ կպատժվի»,- ասաց գազալցակայանի աշխատակիցը:

Վերջինս հայտնեց նաև, որ այս պահին տեղում աշխատանքներ են իրականացվում` պարզելու համար պայթյունի առաջացման պատճառները:

Տաթև Հարությունյան




Լրահոս