
Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին Մարտակերտի շրջանի Չափար գյուղում մասնակցել են նոր դպրոցական շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է գյուղական բնակավայրերում դպրոցաշինության գործընթացը՝ այն առանցքային համարելով կրթության զարգացման գործում:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ բարերար Վարուժան Գրիգորյանին՝ պետության կողմից իրականացվող այս նախագծի կյանքի կոչմանը գործուն մասնակցություն ցուցաբերելու համար:
Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Սփյուռքի ներկայացուցիչներ եւ հյուրեր արտերկրից: