Աղջիկ փախցրած դերասանը սպասում է համաներման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անչափահաս Ն.Ա.-ին ամուսնության նպատակով փախցնելու հետևանքով ազգությամբ եզդի, մի քանի ֆիլմերում նկարահանված Էդիկ Ազմանյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Որոշումը բողոքարկվել էր ՀՀ Վճռաբեկ դատարան, որտեղից հետ է ուղարկվել:

Armlur.am-ի հետ զրույցում Էդիկի քույրը` Էլմիրա Ազմանյանը, տեղեկացրեց, որ իրենք այս պահին սպասում են համաներմանը, ինչը, պաշտպանի հավաստմամբ, Էդիկ Ազմանյանի դեպքում կկիրառվի: Պաշտպանը վստահ է, որ նախկինում դատապարտված չլինելը կարող է նպաստել համաներմանը:

Այս պահին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ազմանյանը մոտ օրերս կտեղափոխվի «Սևան» ՔԿՀ:

«Հիմա մեր հարսիկը իր ծնողների տանն է մնում. դա նրան այս պահին շատ է օգնում: Էդիկի հետ հեռախոսով խոսում են: Տեսնենք` ինչ կլինի: Մենք ասել ենք ու շարունակում ենք պնդել, որ եթե եղբորս ազատ չարձակեն, կրկին ոտքի ենք կանգնելու և բողոքի մեծ ակցիաներ ենք իրականացնելու»,- ասաց դատապարտյալ եզդու քույրը:

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանի որոշումից հետո Ազմանյանի հարազատները երկու օր շարունակ բողոքի ակցիաներ էին իրականացնում. հավաքվել էին Դատախազության շենքի առջև և պահանջում էին ընտանիք կառուցել ցանկացող իրենց որդուն ազատ արձակել, և նրա քայլը ապօրինություն չորակավորել:




Լրահոս