Վրաստանի և ՆԱՏՕ-ի մերձեցումը կարող է ներառել Վրաստանի տարածքում դաշինքի գործնկերների մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև՝ Վրաստանում տարածաշրջանայաին մարզումային կենտրոնի ստեղծում. հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, տեղեկացնում է ria.ru-ն:
«Մենք մտադիր ենք բարելավել վրացական զինված ուժերի՝ ՆԱՏՕ-ի զինուժի հետ համագործակցելու ունակությունը՝ ներառյալ Վրաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զինավարժություններին: Հնարավոր է, որ զորավարժություններն անցկացվեն Վրաստանում՝ հատկապես այդ զորավարժություններին ՆԱՏՕ-ի գործընկերներին ներգրավելու նպատակով» , – ասել է Ռասմուսենը լրագրողներին: