ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Բենիկ Համբարձումյանի գրանցումը` հիմք ընդունելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը: Այս մասին հաղորդում են ԿԸՀ մամլո ծառայությունից:Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժել է թիվ 19 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանի դիմումը: Նիստում մերժվել է Ռուբեն Թորոսյանի մի շարք դիմում-բողոքներով վարչական վարույթների հարուցումը:ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ընթացքում նշել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատած ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն` ս.թ. ապրիլի 17-ին` նախընտրական քարոզչության սկսվելուց հետո 10-րդ օրը, լրանում է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնելու վերջնաժամկետը, ինչպես նաև` վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի եզրակացությունը հրապարակելու վերջնաժամկետը:
ԿԸՀ-ն որոշումներ է ընդունել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ