Ես պարտավոր եմ չկատարելու Ձեր հրամանը.Ս. Զոլյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը պատասխանել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից այսօր` ապրիլի 17-ին, իրեն ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնից ազատելու հրամանին:Սուրեն  Զոլյանի` Աշոտյանին ուղղված պատասխան գրության մեջ, մասնավորապես, ասվում է.
“Հարգելի պարոն Աշոտյան
Ղեկավարվելով “Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով, ես պարտավոր եմ չկատարելու օրենսդրությանը հակասող Ձեր ապրիլի 17-ի թիվ 58-Ա1 հրամանը, ուստի շարունակում եմ պաշտոնավարել որպես Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր: Հորդորում եմ Ձեզ ուշադիր կարդալ ՀՀ Սահմանադրության 5-րդ եւ 83,5-րդ հոդվածները, ինչպես նաեւ բուհական ոլորտը կարգավորող օրենքները եւ հիշեցնում, որ ի հակառակ իր ցանկության ու պատկերացման “Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասինե ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի եւ ՀՀ կառավարության 31.10.2002 թ. Թիվ 1929-Ն որոշման 37-րդ կետի համաձայն ԵՊԼՀ ռեկտորն ընտրվում է ԵՊԼՀ խորհրդի կողմից, իսկ ընտրության արդյունքները հաստատվում են ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունմամբ, ուստի խորհուրդ եմ տալիս առաջնորդվել “Իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հետագա անօրինական քայլեր կատարելուց խուսափելու նպատակով:
Պարզաբանումները տրված են եղել իմ երեկվա` ապրիլի 16-ի, ԱԶ-01/162-12 գրության մեջ, ինչպես նաեւ ապրիլի 17-ին կայացած ԵՊԼՀ գիտխորհրդի արտահերթ ընդլայնված նիստի որոշման մեջ, որը Ձեզ կուղարկվի անմիջապես վերջնական խմբագրման աշխատանքների ավարտից հետո:Ձեր անհամաձայնության դեպքում կարող եք վիճարկել այս գրությունը դատական կարգով”:Նշվում է նաեւ, որ ԵՊԼՀ ռեկտորը ապրիլի 18-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ կմասնակցի Գերմանիայում կայանալիք “Բազմալեզվությունը հասարակությունում, աշխատաշուկան և քաղաքականությունը. Դասավանդման նոր մարտահրավերները բարձրագույն ուսումնական հաստատություններումե խորագրով գիտաժողովին և հանդես կգա “Հայաստանում լեզվաբանական կրթության հեռանկարները” զեկույցով: ԵՊԼՀ ռեկտորատն էլ տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ուսումնական պրոցեսը ընթանալու է անխափան և բնականոն կերպով:




Լրահոս