
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Խավիեր Էրնանդեսը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
26-ամյա մեքսիկացին, ով արդեն բուժզննում է անցել մադրիդյան ակումբում, վարձակալվել է 2014/15թթ. մրցաշրջանի համար: Ժամկետի ավարտից հետո մադրիդցիները կկարողանան գնել նրան:
Առաջիկայում հարձակվողը պաշտոնապես կներկայացվի որպես «Ռեալ»-ի ֆուտբոլիստ: Ընդգծենք, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն, հարձակվողի վարձակալության դիմաց մադրիդցիներն անգլիական ակումբին կվճարեն 2 մլն եվրո: