Շարապովան գնահատել է այս տարվա իր ելույթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով US Open մրցաշարի 1/8-րդ եզրափակչում պարտվեց Կարոլին Վոզնյացկուն (4:6, 6:2, 2:6), նշել է, որ իրեն կայունություն  է պակասում: Թենիսիստուհու խոսքով, նա ցանկանում է արժանի կերպով ավարտել տարին և բարձրանալ նոր մակարդակի:

– Ինչպե՞ս եք գնահատում ձեր արդյունքներն այս տարի «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:

– Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել «Ռոլան Գարրոս»-ում: Իսկ ինչ վերաբերում է երեք այլ մրցաշարերին, ապա ինձ չբավականացրեց կայունությունը` հատկապես մի քանի խաղերի վերջնամասում: Այժմ ես, իհարկե, տխրում եմ, չէ որ չկարողացա հասնել նույնիսկ մինչև 1/4 եզրափակիչ:

– Ինչպիսի՞ նպատակներ ունեք մինչ այս տարվա ավարտը:

– Ցավոտ պարտությունից հետո ինձ մոտ ցանկություն կա բարձրանալ նոր մակարդակի: Դեռ աշխատանք կա անելու, և ես պատրաստվում եմ անել ամեն հնարավորը, որպեսզի արժանի ավարտեմ տարին:




Լրահոս