Ժողովուրդ. Հայրապետ Հայրապետյանի կողմից ծեծված պահակն անհետացե՞լ է հիվանդանոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժողովուրդ”-ը երեկ գրել էր, որ “Հայաստան” հանրախանութի սեփականատեր Հայրապետ Հայրապետյանը կիրակի օրը ծեծել է հանրախանութի պահակին: “Տեղեկացրել էինք նաև, որ երեկոյան` ժամը 20:20-ի սահմաններում, պահակին տեղափոխել էին “Արմենիա” բժշկական կենտրոն: Երեկ այցելեցինք հիվանդանոց` ծեծվածի հետ զրուցելու, սակայն այնտեղ մեզ պատասխանեցին, որ նման հիվանդ չունեն: Թե ճանապարհի կեսին ինչպես է անհետացել պահակը, այդպես էլ անհասկանալի է մնում: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, երբ պահակին տեղափոխել են հիվանդանոց և փորձել նրանից անուն-ազգանուն ճշտել, վերջինս հրաժարվել է իր մասին տեղեկություն տրամադրել: Հիվանդանոցի գրանցամատյանում ընդամենը նշվել է, որ նա խմած և անգիտակից վիճակում է եղել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ իրենք ևս հիվանդանոցից որևէ ահազանգ չեն ստացել: Կրկին այցելեցինք “Հայաստան” հանրախանութ, որտեղ աշխատակիցները ևս մեկ անգամ պնդեցին, որ իրենց պահակին Հայրապետյանի ծեծելուց հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Սենք դեռ հետամուտ կլինենք այս պատմությանը”,- գրում է թերթը:




Լրահոս