Երեկ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքից ազատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին: Սակայն Զոլյանը չի պատրաստվում լքել պաշտոնը: Նա խորհուրդ է տալիս Աշոտյանին ուշադիր կարդալ օրենքները, որոնց համաձայն` ԵՊԼՀ ռեկտորն ընդունվում է ԵՊԼՀ-ի կողմից, իսկ ընտրության արդյունքները` ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունմամբ: Թերթի տեղեկություններով` իրականում սա ոչ թե Աշոտյան-Զոլյան հակամարտության հանգուցալուծումն էր, այլ պատճառներն ավելի խորքային են: Թերթի աղբյուրները պնդում են, որ ստեղծված իրավիճակի հետևում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանը Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է, նա լուրջ ծրագրեր ունի` Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ կապված: Վարչապետը ցանկանում է ապագայում այս երկու ուսումնական հաստատությունները միավորել, մեղմ ասած` Բրյուսովը դարձնել մանկավարժական համալսարանի ենթակայության տակ գտնվող ոչ այդքան “պրիստիժով” հաստատություն:
Երկիր. Զոլյան-Աշոտյան պատմության հետեվում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ