Հայկական ժամանակ. Մալաթիա-Սեբաստիա համայնքում ՀԱԿ ներկայացուցչին ծեծի ենթարկածը դեռ չի ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 15-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանին վնասվածքներ հասցրած Վարդան Վ-ին երեկվա դրությամբ ոստիկանությունը չէր ձերբակալել:Սա, թերևս, կանխատեսելի էր, որովհետև փաստի առիթով քրեական գործ է հարուցվել դիտավորությամբ առողջությանը թեթև մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով, որն առավելագույն պատիժ է սահմանում երկամսյա կալանքը: Սա ակնհայտորեն արարքի սխալ որակում է, որովհետև միջադեպը կապված է նախընտրական քարոզչության հետ, և ուրեմն` պետք է որակվի ՔՕ 149 հոդվածով, որ վերաբերում է ընտրական իրավունքի իրացման համար հարուցված խոչընդոտներին, ինչը զուգորդվել է բռնությամբ: Այս պարագայում լուրջ պատիժ է սահմանված` 2-5 տարվա ազատազրկում:




Լրահոս