Ժողովուրդ. ՕԵԿ-ը հույսը դրել է ՀՀԿ-ի վրա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 25 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՕԵԿ-ը շատ քիչ նախընտրական կենտրոններ ունի, իսկ սա նշանակում է, որ նա իր հույսը դրել է ՀՀԿ-ի վրա, որն էլ պետք է փորձի ապահովել Ս. Վարդանյանի հաղթանակը: Եթե ՕԵԿ-ին հաջողվի խորհրդարան մտնել համամասնական ցուցակով ապա Մանուկ Վարդանյանը կդառնա թիվ 25-ից ընտրված պատգամավոր` մի հավելյալ տեղ պարգևելով ,իրե կուսակցությանը: Իսկ եթե ՕԵԿ-ը դուրս մնա խորհրդարանից, ինչն այնքան էլ ողբերգություն չի համարվի հատկապես ՀՀԿ-ի համար, ապա Մ. Վարդանյանը անմիջապես կհամալրի ՀՀԿ շարքերը: Ի վերջո, նրա նման մարդկանց համար նշանակություն չունի, թե ,ում սայլին են նստում և ում հորովելը կանչումե: Ի դեպ, որոշ ՕԵԿ-ականներ նույնպես այս կարծիքին են: Թերթի հետ ունեցած զրույցներում նրանք կասկածներ են հայտնել, թե Մանուկն “ուրիշի մարդն է”:
Ուրեմն այստեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել համամասնական ընտրակարգով ձայներ ապահովել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համար, իսկ առայժմ ՕԵԿ թեկնածու համարվող Վարդանյան Մանուկին էլ դարձնել պատգամավոր:
,Չգիտենք` Արթուր Բաղդասարյանը տվել է իր համաձայնությունը նման սցենարին, թե ոչ, սակայն համոզված ենք, որ նա նույնպես մասնակից է դարձել մի մեծ դավադրության` ընդդեմ Սասուն Միքայելյանի: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն էլ արդեն սկսել է ,համակարգվածե աշխատանքներ տանել` ձայներ ապահովելու և Հանրապետականի, և ԲՀԿ-ի համար: Նա արդեն գյուղապետերի մի քանի հավաքներ է կազմակերպել և հանձնարարականներ տվել: Գիտենք, որ Մ. Վարդանյանի համար հրապարակային քարոզչություն է սկսել իրականացնել նաև կադաստրի Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Դերենիկ Գևորգյանը: Տեղեկանալով այն մասին, որ Մ. Վարդանյանն առաջադրվում է որպես թեկնածու, կադաստրի պետն իր հայրենի Սոլակ գյուղում գտնվող առանձնատանը հյուրասիրության մեծ սեղան է բացել, անգամ մատաղ արել: Մ. Վարդանյանը սոլակցի չէ, նրա ծննդավայրը Գյումրին է: Սակայն ղեկավարելով կադաստրը` նա հասցրել է շատ ենթակաների հետ “մութ գործարքների” մեջ մտնել, որոնց մասին, բնականաբար, շատերը գիտեն: Եվ հիմա նրա նախկին ենթական սկսել է աջակցել իր շեֆին”,- մասնավորապես գրում է թերթը:
 




Լրահոս