
Հարձակվող Ռադամել Ֆալկաոն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում խաղալով վարձակալական հիմունքներով՝ շաբաթական կվաստակի 346 հազար ֆունտ ստեռլինգ:
Այդ կերպ 28-ամյա կոլումբիացին կդառնա Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: «Մոնակո»-ի նախկին ֆուտբոլիստին գնելու դեպքում անգլիական ակումբը կվճարի 24 մլն:
Ֆալկաոն արդեն Մանչեսթերում է և անցնում է բուժզննում, որից հետո պայմանագիր կստորագրի: Նշենք, որ ֆրանսիական ակումբի կազմում Ֆալկաոն անցկացրել է 17 խաղ և դարձել 9 գոլի հեղինակ: