
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն քննադատաբար է վերաբերվում ակումբի տրանսֆերային քաղաքականությանը: Պորտուգալացու խոսքերով, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը սխալ որոշում է կայացրել՝ գնելով կիսապաշտպաններ Խամես Ռոդրիգեսին ու Տոնի Կրոսին և բաց թողնելով Անխել Դի Մարիային ու Խաբի Ալոնսոյին:
«Ես իմ անձնական կարծիքն ունեմ «Ռեալ»-ի տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ, բայց ես չեմ կարող ասել այն, ինչ մտածում եմ: Եթե ամեն ինչ այլ կերպ լիներ՝ ես կհայտնվեի վաղվա թերթերի առաջին էջերում, բայց դա ինձ պետք չէ:
Եթե ես որոշումներ կայացնի ակումբի տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ, ես այլ կերպ կվարվեի: Բայց, եթե ակումբի նախագահը գտնում է, որ պետք է նոր ֆուտբոլիստներ գնենք, ես չեմ կարող դա չընդունել: Հիմա «Ռեալ»-ի խաղային որակը կարող է կամ դեպի լավը, կամ դեպի վատը փոխվել», – նշել է նա: