Ժողովուրդ. Նոր մանրամասներ Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժողովուրդ”-ն իր երեկվա համարում անդրադարձել էր Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև Մեծ Բրիտանիայի դեսպանի միջոցով տեղի ունեցած գաղտնի հանդիպմանը: Երեկ թերթի աղբյուրները որոշ մանրամասներ են փոխանցել. Ըստ նրանց` հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ “Ժառանգություն”-ը Քաղաքագետների միությունում ստորագրել էր միասնական շտաբի ձևավորման փաստաթղթի տակ: Ու դա էր պատճառը, որ “Ժառանգություն”-ը հանկարծ սկսեց խոսել նախապայմանների լեզվով` փորձելով վիժեցնել նախաձեռնությունը: Աժ պատգամավոր, “Ժառանգություն” կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, սակայն, հերքել է այս լուրերը` ասելով. ,Նման բան չկա: “Լրագրողներն են հորինել այս ամենը”: Ի դեպ, երեկ, ՀՀԿ-ի նախընտրական համերգը չվերջացած, Սիսիանի հրապարակ է մտել “Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը ՀՀԿ-ի “Հավատանք, որ փոխենք” պաստառի ներքո ՀՀԿ-ի բարձրախոսով սկսել է իր նախընտրական ելույթը:




Լրահոս