ԼՂՀ-ն շարունակում է մնալ չճանաչված պետությունների շարքում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր ԼՂՀ անկախության օրն է. 23 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Ղարաբաղի բնակչությունն ընտրեց իր երկրի զարգացման ուղին: ԼՂՀ անկախությունը կայացած փաստ է:

Բայց մյուս կողմից՝ այս պետությունը ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու պատճառով, շարունակում է մնալ չճանաչված պետությունների շարքում: Ավելին՝ ժամանակին ՀՀ իշխանությունները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ԼՂՀ-ին դուրս թողնելով բանակցային գործընթացից, զրկեցին միջազգային հանրության մոտ որպես սուբյեկտ հանդես գալու հնարավորությունից: Սա, խոստովանենք, ԼՂՀ անկախությանը հասցված ամենամեծ հարվածներից մեկն է:

Մինչ այդ, երեկ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, թե սեպտեմբերի 4-5-ը տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը, որին մասնակցելու հնարավորություն ունեն նաեւ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը: Ավելին, Ուորլիքի խոսքերով՝ հնարավոր է՝ այդ ժամանակ կազմակերպվի նրանց հանդիպումը ԼՂ խնդրի շուրջ բանակցելու համար:

Առայժմ, սակայն, Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել Ս.Սարգսյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, թե ոչ: Նշենք, որ 2010 եւ 2012թթ. նա չի մասնակցել այդ միջոցառմանը:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս