ՀՅԴ-ին նախարարների պորտֆելներ են առաջարկվել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը գործող իշխանությունների հետ սկսել է բանակցություններ վարել:

Ըստ ամենայնի, իշխանություններն այժմ փորձում են Քառյակից «պոկել» ՀՅԴ-ին, հատկապես որ Դաշնակցությունը միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ սահմանադրական բարեփոխումների մասով դրական է արտահայտվում:

Ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ ՀՅԴ-ին նախարարների պորտֆելներ են առաջարկվել: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հերքեց շրջանառվող լուրերը՝ հայտարարելով, որ իրականում նման բան չկա: Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, մեր զրուցակիցն ասաց. «Մենք բարեփոխումներին կողմ ենք մեր տարբերակով, եւ ոչ թե իշխանությունների առաջարկած տարբերակով»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս