Ուկրաինացի անջատողականները համաձայն են մնալ Ուկրաինայի կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնբասի անջատողականները հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ համաձայնություն են տվել մնալ Ուկրաինայի կազմում ՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի «հատուկ կարգավիճակի» և Կիևի կողմից այլ զիջումների դիմաց, տեղեկացնում է BBC-ին:

«ԵՄ-ի և Ռուսաստանի կողմից երաշխավորված՝ վերը նշված օրենսդրական փոփոխությունների դեպքում այսպես կոչված Ժողովրդական Հանրապետություններն իրենց կողմից երաշխավորում են, որ առավելագույն ջանքեր կգործադրեն խաղաղության ապահովման, Ուկրաինայի և ողջ ռուս-ուկրաինական քաղաքակրթության միասնական տնտեսական, մշակութային և քաղաքական տարածքի պահպանման համար», – ասվում է փաստաթղթում, որն անջատողականները ներկայացրել են Մինսկ՝ «Ուկրաինա-ԵԱՀԿ-Ռուսաստան» շփման խմբի նիստին:

Մինչ այժմ փոխզիջումների համար խոչընդոտ է հանդիսացել ապստամբների կոշտ դիրքորոշումը, ըստ որի բանակցությունների նախապայման կարող էր հանդիսանալ ինքնահռչակ հանրապետությունների բացարձակ անկախության ճանաչումը:




Լրահոս