Վանաձորում տուն է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի թիվ 36 տանը հրդեհի բռնկման ահազանգ է ստացվել ապրիլի 18-ին` ժամը 07.00-ին: Ինչպես armlur.am-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել եւ մարվել է: Երկհարկանի տան երկրորդ հարկում այրվել է 30 քմ-ով հյուրասենյակը`գույքով:  Նույն օրը կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աճառյան փողոցի թիվ 4/1 շենքի մոտ այրվում է ծառ: Պարզվել է, որ այրվում է թփուտ: Հրդեհը մեկուսացվել եւ մարվել է: Այրվել է 4 քմ թփուտ: 




Լրահոս