Անգլիական ակումբները ռեկորդային գումար են ծախսել տրանսֆերների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները, որոնք 835 մլն ֆունտ են ծախսել ամառային տրանսֆերների ուղղությամբ, լիգայի նոր ռեկորդ են սահմանել, հայտնում է BBC Sport-ը: Նախորդ ռեկորդը 2013թ. ամռանն էր` 630 մլն ֆունտ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ամենաշատ գումար ծախսած ակումբն է: Նրանք տրանսֆերների վրա ծախսել են իրենց համար ռեկորդային` 150 մլն ֆունտ:

«Լիվերպուլ»-ը երկրորդ հորիզոնականում է և ծախսել է 117 մլն ֆունտ: Երրորդ տեղում է հայտնվել «Չելսի»-ն` 91.3 մլն ֆունտ: Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն դարձել է չորրորդը` 50 մլն ֆունտ:




Լրահոս