Որոշ քաղաքական շրջանակներ նախորդ օրերին ակտիվորեն օգտագործեցին երկրորդ նախագահի հոբելյանը` նրա տասնամյա կառավարումը բազմաթիվ դրական գույներով ներկայացնելով:
Հասարակությունը, սակայն, ավելի լավ հիշողություն ունի, և Armlur.am-ի հարցումներում Ռ. Քոչարյանի պաշտոնավարումը մարդիկ, զուտ քաղաքավարությունից դրդված, ամենաբացասական գնահատականներով չէին հիշում:
Շատերն էլ նշեցին արտագաղթի, հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի ու Ռ. Քոչարյանի պաշտոնավարման տասնամյակում տեղ գտած ուրիշ այլ խոշոր ձախողումների մասին: