Լոնդոնը՝ փողերի լվացման մայրաքաղաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնը դարձել է փողերի լվացման համաշխարհային մայրաքաղաք. տեղեկացնում է բրիտանական Times-ը:

«Սիթիում գտնվող ընկերություններն օգնում են կոռումպացված չինովնիկներին և հանցագործներին ողջ աշխարհից թաքցնել իրենց տրիլիոնավոր դոլարները», – ասել է ռուս գործարար Ալեքսանդր Լեբեդևը:

Նրա խոսքով՝ լոնդոնյան բանկերը նոր հազարամյակի սկզբից օգնել են անազնիվ ճանապարհով ստացված ավելի քան 6 տրիլիոն դոլար թաքցնել: Նա զգուշացրել է, որ Լոնդոնի գործնական կենտրոնը դառնում է գլոբալ ֆինանսական օլիգարխիայի կենտրոն:
Լեբեդևի տվյալներով՝ 2000-ից Ռուսաստանից առևանգվել է մոտ 1 տրիլիոն դոլար: Չինաստանից դուրս է բերվել գրեթե 4 տրիլիոն դոլար: Լոնդոնյան ընկերությունները պատկառելի վարձատրության դիմաց օգնում են այդ երկրների կոռումպացված պաշտոնյաներին այդ գումարները թաքցնել իրենց պետությունից:

Լեբեդևը կոչ է արել ստեղծել գործակալություն, որը կպայքարի միջազգային կոռուպցիայի դեմ և կլուծի Սիթիի ընկերությունների հարցերը, որոնք, նրա խոսքով, չափազանց զորեղ են՝ որևէ մեկի կողմից պատասխանատվության կանչվելու համար:




Լրահոս