Մեքսիկայում հայտնաբերվել է 14 տղամարդու մասնատված դիակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեքսիկայի` ամերիկյան սահմանային Նուեվո Լարեդո քաղաքում, որը թմրանյութի պատերազմում թեժ կետերից է համարվում, հայտնաբերվել է 14 տղամարդու մասնատված դիակ,-հայտնում է The Jerusalem Post-ը:
Դիակները հայտնաբերվել են քաղաքի կենտրոնում՝ մեքենայում` սև պլաստիկե տոպրակների մեջ:Մարմինների հետ հայտնաբերվել է նաև սպառնալից հաղորդագրություն: Նշենք, որ Մեքսիկայի` ԱՄՆ-ի հետ սահմանային սահմանային քաղաքներում, որոնք թմրանյութի թրաֆիքինգի համար ծառայում են որպես անցումային կետեր, նման վայրագություններ հաճախ են տեղի ունենում:




Լրահոս