Ազատամարտիկ Գառնիկ Խչեյանը (Հեբո) 7 ամիս դիալեզ էր ստանում Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Ցավոք, նախօրեին նա մահացել է: Ազատամարտիկը ստիպված է եղել բնակարան վարձել Երևանում բուժում ստանալու համար:
Գ. Խչեյանը 1989 թ. Մոսկվայից եկել էր Հայաստան և անդամագրվել կամավորական ջոկատին: «Ես իմ արածի համար չեմ փոշմանել, ինչն արել եմ ճիշտ եմ արել, հայրենիքիս համար եմ արել»,-նշում էր նա:
Ազատամարտիկը հույս ուներ, որ կառավարությունը միջոցներ կձեռնարկի իրենց սոցիալական վիճակը բարելավելու համար, ինչի հարցով արդեն իսկ դիմել էին գործադիրին:
Տեսանյութը՝ Civilnet.am-ի