Թեղուտցին այսօր ուղղում է իր կռացած ողնաշարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թեղուտի հակապետական, աղետալի, մահաբեր ծրագիրը իրականացնող Վալլեքս ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցները իրենց պետի (ծնունդով Ալավերդուց) գլխավորությամբ Թեղուտի մոտ քսան բնակիչներին դաժան ծեծի են ենթարկել, ոտքը կոտրել, մարմնական ծանր այլ վնասվածքներ հասցրել այն բանի համար, որ Թեղուտցին բարձրաձայն արտահայտվել է` ասելով, որ հանքերի պայթեցման հետևանքով առաջացրած փոշին և դղրդյունը փլում է մեր տները և աղտոտում օդը: Այս կերպ հանքարդյունավերության տնօրեն ծնունդով ալավերդցի Վալերիկ Մեջլումյանի հանցավոր կլանը փորձում է լռեցնել Թեղուտցիներին և ստրկության, վախի մեջ պահել հասկացնելով` Դուք ո՞վ եք, որ բողոքեք, ո՞վ եք դուք, որ մեզ ասեք, թե հանքի պայթեցումը ինչ վնաս է տալիս, ո՞վ եք դուք, որ մեզանից ջուր պահանջեք: Հիշեցնենք նաև , որ գյուղացիներից գետերը, ջրերը ուղակիորեն խլվել են կրկին հանքարդյունավերության նպատակով` ուղղելով բոլոր ջրային ռեսուրսները հանքի շահագործման համար, գյուղը դարձել է ջրազուրկ:Սակայն Թեղուտցին այսօր ուղղում է իր կռացած ողնաշարը, բարձրաձայնում է իր ստրուկ վիճակի մասին, որ խաբված վիճակը այլևս չի հանդուրժում, փորձում է ոտնահարված իրավունքների մասին բարձրաձայնել!!
Մոտ երկու հարյուր հոգով փակել են իրենց ապագան ոչնչացնող Վալլեքսի արգելափակոցը թույլ չտալով, որ որևիցէ աշխատանքներ իրականացվեն հանքում մինչև իրենց պահանջների իրականացումը:Տեղեկացնենք նաև, որ ընկերությունը աշխատանքից ազատում է երբեմնի երջանիկ Թեղուտցիներին, որոնց խափելով, թե իբր աշխատատեղեր կբացվեն ձեզ համար ընդունել էր աշխատանքի, այժմ Թեղուտցիների փոխարեն աշխատանքի է ընդունում Վալերիկ Մեջլումյանը իր Ավալերդցի բարեկամներին` անտեսելով իր այդ խոստումը: Թեղուտցիները վրդովված են, որ զոհել են իրենց ապագան հանուն այսօրվա հացի, այսօրվա աշխատանքի սակայն պարզվում է, որ փոշին ու թույն կուլ տվողը նրանք են լինելու, իսկ աշխատանք ու փող վայելողները ուրիշները: Վալլեքսը այսկերպ նաև սրում է իրավիճակը հարևան Թեղուտցիների և Ալավերդիների միջև:
Սպիտակ եղեռնը կարծես արթնեցնում է Թեղուտցիների արժանապատվությունը:




Լրահոս